Էներգետիկայի նախկին նախարարը «Նաիրիտի» համար վերցրած վարկը նպատակային չի ծախսել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` բավականին «նուրբ» իրադրություն է առաջացել «Նաիրիտի» շուրջ: Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը ժամանակին լուրջ վարկ է վերցրել գործարանն աշխատեցնելու համար, սակայն վարկը նպատակային չի ծախսվել: Եվ անգամ աուդիտ չի արվել, չի հաշվարկվել՝ հնարավո՞ր է գործարանն աշխատեցնել եւ ինչ գումարով, այդ իսկ պատճառով 200 միլիոնին մոտ վարկը «հալվել-մաշվել-գնացել» է: Այսօր նոր փորձ է արվում աուդիտ իրականացնել` կրկին վարկ վերցնելու, գործարանն աշխատեցնելու համար, սակայն 2-րդ անգամ նույն «տողով» վարկ ստանալու հնարավորությունը սահմանափակ է: Խոսվում է նաեւ խնդրի քաղաքական կողմի մասին. Հովիկ Աբրահամյանն առանձնապես շահագրգիռ չէ գործարանն աշխատեցնելու»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս