«Ժողովուրդ» օրաթերթը գրում է«Մեր տեղեկություններով՝ Երեւանի Արինբերդի փողոցում՝ «Մսի կոմբինատ» կոչվող տարածքում, փետրվարի 5-ին երկու կանանց միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք: Ըստ ականատեսների՝ Անժելա Սարգսյան անունով մի կնոջ դաժան ծեծի է ենթարկել ոմն Մարիամ: Տարածքում ապրող բնակիչներն Անժելային գտել են երեկոյան, ում էլ Անժելան պատմել է, որ իրեն ծեծել է Մարիամ անունով մի կին: Տեղի բնակիչները շտապօգնություն են կանչել եւ Անժելային մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ծեծված կնոջ հարազատներից մեկն ասաց, որ Անժելան կատարվածի մասին պատմել է ոստիկաններին, եւ վերջիններս այժմ փնտրում են Մարիամին»:
Մանրամասները` թերթրի այսօրվա համարում: