
ԱԻՆ տեղեկացմամբ, այսօր՝ ժամը 15.07-ին, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղասում՝ գազալցակայանի մոտ այրվում է Ս. Հովհաննիսյանին պատկանող “Վազ 2107” մակնիշի 30 SO 246 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչը: Դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: