«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ցեղասպանության 100-ամյակի շրջանակում առաջիկայում հայաստանյան հեռուստաընկերություններով կտոր-կտոր կհնչի Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը»` հայաստանյան քաղաքական, հասարակական-մշակութային գործիչների կատարմամբ: Տեսանյութերն արդեն պատրաստ են: Միայն մշակույթի նախարարը համազգային այս «ասմունքին» չի հրավիրվել, ինչից, մեր տեղեկություններով, խիստ վիրավորված է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: