«168 ժամ» թերթը գրում է. «Ներքաղաքական կյանքը գնալով հետաքրքիր ու նաև զվարճալի է դառնում: Երեկ հերթական ուրախության առիթն ընթերցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախօրեի ելույթին՝ հայտարարել է, թե՝ «ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասություններն աղաղակող էին»: «Տպավորություն ստացա, որ մի քանի հոգի են աշխատել ու մեխանիկորեն կպցրել իրար»,- ասել է Գալուստ Սահակյանը: Թե ով կամ ովքեր են գրել Գագիկ Ծառուկյանի ելույթը, այլ հարց է: Սակայն, երբ այդ մասին խոսում է Գալուստ Սահակյանը, ով Հայաստանի քաղաքական դաշտում «դժվարըմբռնելի» մտքերի անվիճելի առաջատարն է, դա իսկապես զվարճալի է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: