Պուտինի մոտից Մերկելն ու Օլանդն անմիջապես ուղևորվել են օդանավակայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Մոսկվայում թույլ է տալիս խոսել այն մասին, որ առաջնորդների գործողությունները համակարգված են եղել և չնայած բանակցություններում ոչ մի առաջընթաց չի գրանցվել, սակայն կարևոր է, որ չի եղել նաև պառակտում, գրում է BBC-ն:

Հինգ ժամ տևած բանակցություններից հետո երեք երկրների առաջնորդները չեն տվել համատեղ մամլո ասուլիս, իսկ Մերկելն ու Օլանդն անմիջապես ուղևորվել են օդանավակայան, սակայն հանդիպման բոլոր կողմերը կարծում են, որ բանակցությունները «բազմաբովանդակ ու կառուցողական» են եղել:

Բացի այդ, Ռուսաստանի ու ԵՄ առաջնորդներին հաջողվել է կիրակի օրվա համար ծրագրավորել հեռախոսային բանակցություններ «նորմանդական ձևաչափով» Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ, նշում է վերլուծաբանը:




Լրահոս