
Մայամիի առանձնատներից մեկում 3 մետրանոց կոկորդիլոս է հայտնաբերվել: Տան տերը` Խավյեր Տոբարեսը դուրս գալով տնից իր տան առաջ նկատել է մարդկանց բազմություն: Պարզել է, որ նրանք հետևում են կոկորդիլոսի:
Նա նույնսիկ չի նկատել, որ կենդանին շրջել է իր տան միջանցքով, այնուհետ դուրս եկել տան բակ: Կենդանիների փրկության ծառայության աշխատակիցներին դժվարությամբ է հաջողվել բռնել 100 կգ-ոց կենդանուն: Նրան բաց են թողել վայրի բնություն: