Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան ամռանն անվճար կդառնա Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող: Նրա պայմանագիրն «Արքայական ակումբ»-ի հետ ավարտվում է ամռանը, իսկ կողմերը չեն ցանկանում երկարաձգել համագործակցությունը:
Նրան ձեռք բերելու հավակնորդներից էր համարվում նաեւ Դորտմունդի «Բորուսիա»-ն: Ընթացիկ մրցաշրջանում Խեդիրան 15 հանդիպման է մասնակցել «Ռեալ»-ի կազմում՝ դուրս գալով վերջին րոպեներին: