Ուկրաինական բանակն ունակ է գրավել ողջ Ռուսաստանը. Սաակաշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ուկրաինական հեռուստաալիքի եթերից հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականներն «ունակ են գրավել ողջ Ռուսաստանը»:

«Եթե նրանց տան անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ու զենք, նրանք կկարողանան և ողջ Ռուսաստանը գրավել»,- ասել է նա:

Քաղաքական գործչի կարծիքով՝ գլխավորը, որը խանգարում է Ուկրաինայի զինված ուժերին՝ հնացած հակատանկային համակարգերն են:

Սակայն ավելի նորերը կան ԱՄՆ-ում և եթե նրանք այն տրամադրեն, և Ուկրաինան խոցի առաջին 50 ռուսական տանկերը, ամեն ինչ այլ կերպ կլինի»,- ենթադրում է նա: Սաակշավիլին կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է նաև անօդաչուներ ու հրետանային համակարգեր տրամադրել ՝ Ուկրաինայի բանակի մարտունակությունը բարձրացնելու համար:




Լրահոս