ՀԱՆՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների՝ գլխավոր դատախազության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիան վերածվեց դեպի Ազատության հրապարակ երթի: Հավաքվածներն իշխանություններին 5-կետանոց պահանջ ներկայացրին. «1. Արդարացնել 4 քաղբանտարկյալներին` Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին: 2. Բանտից ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: 3. Կարճել մյուս երեք ակտիվիստների` Արեգ Գեւորգյանի, Վահագն Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործը, որը գտնվում է ՀՔԾ-ում: 4. Պատժել երիտասարդների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: 5. Պատասխանատվության ենթարկել դատարանում սուտ վկայություն տված անձանց»:




Լրահոս