ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Երեւանում ուշագրավ հայտարարություն է արել, ընդ որում ՀՀ իշխանությունների անունից: «ՀՀ ղեկավարությունն ուշադրությամբ հետեւում է, թե ինչպես է զարգանում եվրասիական նախագիծը` ձգտելով իր տեղը որոշել այդ նախագծում՝ հասկանալով, որ եվրասիական տնտեսական տարածքը հեռանկարային է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով»,-ասել է նա: Սա ուշագրավ է այն առումով, որ վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանն այս նախագծին միանալը համարել էր անիմաստ. «Համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որի համաձայն` երկիրը, չունենալով ընդհանուր սահման մաքսային միության հետ, անդամակցի դրան: Եթե ապրանքները պետք է երկրորդ երկրի միջոցով արտահանվեն, նշանակում է, որ մաքսազերծման բոլոր գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել… Այդ տեսակետից անիմաստ է դառնում մաքսային միությանն անդամակցելը»: Ստացվում է, որ ՌԴ իշխանությունները հերթական անգամ ՀՀ-ի փոխարեն որոշում են կայացնում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ