2015 թ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը (ԴՄԾ) մտադրված է ստուգել 3.4 միլիոն ներգաղթյալների ռուսաց լեզվի, պատմության ու օրենսդրության իմացությունը, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«2015 թվականին թեստավորմանը պետք է մասնակցի շուրջ 3.4 մլն օտարերկրացի, որից 1.5 միլիոնը լրացուցիչ պատրաստվածության կարիք կունենա», -հայտարարել են դաշնային ծառայությունում:
Նշվում է, որ այսօր Ռուսաստանում գործում է օտարերկրացիներին ռուսերեն, պատմություն և հիմնական օրենսդրությունն ուսուցանող 334 դասընթաց, որոնցից 108-ն անցկացվում են Միգրացիոն ծառայության աջակցությամբ և անվճար են: