ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսից: Հայտարարությանը, բնականաբար, հետեւեցին ՀԱԿ-ի պարզաբանումները, թե նրա դուրս գալը Կոնգրեսից ցավալի է, բայց մեծ կորուստ չէ: Այնուհետեւ քաղաքական շրջանակներում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Դ. Շահնազարյանն օրերս կմեկնի ԱՄՆ ու հնարավոր է՝ այլեւս չվերադառնա: «Ժողովուրդ»-ը փորձեց նրանից ճշտել ԱՄՆ անվերադարձ մեկնելու մասին լուրը: «Ասեմ, որ այդ տեղեկությունները տարածողների երազանքն է դա: Ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են դրանք տարածում, բայց ասեմ, որ դա իրենց երազանքն է, եւ ինչպես բոլոր երազանքները, դա եւս չի կատարվելու: Իմ նպատակն է իրենց այստեղից ուղարկել, եւ ես կուղարկեմ»,-ասաց Դ. Շահնազարյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:




Լրահոս