ԱՄՆ Զինված ուժերը փորձում են հնարավորինս շատ հետախուզական տվյալներ հավաքել, որպեսզի Իրաքում ցամաքային օպերացիա իրականացնելու հարցում վերջնական որոշում կայացնեն: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին:
Կենտրոնական հրամանատարությունից աղբյուրը հայտնել է, որ Մոսուլում առաջին ցամաքային օպերացիան կարող է նշանակվել 2015 թ ապրիլ ամսին:
Նշվում է, որ «Իսլամական պետության» զինյալները շարունակում են ուժեղացնել քաղաքի պաշտպանությունը: