ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Սիսիան-Գորիս ճանապարհի 224-230-րդ կմ հատվածում և Մեղրու լեռնանցքի բարձրադիր վայրերում գետնաբուք է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն