Արդեն որոշված է, թե երբ է կայանալու «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը: Ինչպես հատնում է AS-ը, Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում կայանալիք հանդիպումը կմեկնարկի մարտի 22-ին` տեղական ժամանակով 21:00-ին:
Հիշեցնենք, որ 21 տուրերից հետո «Ռեալ»-ը Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է, և երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնա»-ից առաջ է անցել չորս միավորով: