Դոնեցկը շարունակվում է գնդակոծվել՝ 6 զոհ, 15 վիրավոր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկում գնդակոծությունների արդյունքում զոհվել է 6 խաղաղ բնակիչ, ևս 15 մարդ վիրավորվել է: «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ՊՆ տվյալների համաձայն՝ ուկրաինական բանակը մեկ օրում գրեթե 40 անգամ գնդակոծել է քաղաքը: Այս մասին հայտարարել է «Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության» պաշտպանության նախարար Էդուարդ Բասուրինը: Նա նշել է, որ ուժայինները շարունակում են նպատակադրված կերպով հարված հասցնել ենթակառուցվածքներին:

Ավելի վաղ Բասուրինը հայտարարել է, որ ուժայիններն ակտիվացրել են հետախուզական ու դիվերսիոն գործունեությունը: Վերջինս նշել է, որ Դոնբասի մայրաքաղաքում ու Մակեևկա քաղաքում վնասազերծվել է մի քանի զինված խմբավորումներ:

11 դիվերսանտ չեզոքացվել են, երկուսը՝ պատանդ են վերցվել ու ցուցմունք են տալիս, պարզաբանել է Բասուրինը, գրում է ՏԱՍՍ-ը:




Լրահոս