ԽԱԽՏԵԼ ԵՆ ՕՐԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Տիգրան Աթանեսյանին խոստացել էին  տրամադրել Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու մասին դատարանի վճիռը, սակայն  երեկ՝ մինչեւ ուշ երեկո, այն  չէին տրամադրել փաստաբանին:
«Այս պահին էլ դատարանի որոշումն ինձ չի տրամադրվել: Զանգել եմ, ասել են, որ կուղարկեն: Խնդիրն այն չէ, որ հրաժարվում են, պարզապես ժամկետն է խախտվում»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124 հոդվածի՝ դատարանի վճռի հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Իսկ վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրանց, ովքեր բացակայել են նիստից: Թե ինչու դատարանը օրենքով սահմանված կարգով դատին մասնակցած Աթանեսյանին չի տրամադրել վճիռը, այս հարցին  Աթանեսյանը քմծիծաղով  պատասխանեց:




Լրահոս