Ցանկանում եմ մրցել Ֆյուրիի հետ. Ուայլդեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WBC վարկածով աշխարհի չեմպիոն Դեոնտե Ուայլդերը հայտարարել է Թայսոն Ֆյուրիի հետ մենամարտ անցկացնելու ցանկության մասին:

«Ես կարծում եմ, որ նա Մեծ Բրիտանիայի ամենալավ բռնցքամարտիկներից մեկն է: Իսկ ես այդպիսին եմ հանդիսանում ԱՄՆ-ում: Կարծում եմ, որ Մեծ Բրիտանիա-ԱՄՆ  պայքարն ամենալավ հակամարտություններից մեկը կլինի: Ֆյուրին այն մարզիկն է, ում հետ ես ցանկանում եմ մրցել հաջորդ խաղում:

Բայց բռնցքամարտը բիզնես է, որը շատերը չեն հասկանում: Մի քանի հանդիպումներ առհասարակ չեն կարող կայանալ, եթե նույնիսկ շատերը սպասում են դրան», – նշել է Ուայլդերը:




Լրահոս