«Եթե իրար տեսնելն ու բարևելը նշանակում է, որ հանդիպել են, ուրեմն հանդիպել են»: Անդրադառնալով Հովիկ Աբրահամյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպման մասին լուրերին, Armlur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Տեսել են իրար, բարևել են», – նշեց Սողոմոնյանը: Մեր այն հարցին, թե ճիշտ է, որ հանդիպել են Սամվել Կարապետանին պատկանող հյուրանոցում, նա նշեց. «Ոչ, նման բան չի եղել»:
Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ի տեղեկությունների համաձան հանդիպումը կայացել էր Կարապետյանին պատկանող հյուրանոցում: