ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովը հաջորդ շաբաթ բաց լսումներ կանցկացնի Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված, հայտնում է Turan գործակալությունը:
«Ադրբեջան-ԱՄՆ՝ անվտանգության, էներգետիկայի ու մարդու իրավունքների ոլորտում հետաքրքրվածությունը» վերնագրով լսումներին կմասնակցեն փորձագետներ, դիվանագետներ ու վերլուծաբաններ:
Զեկուցողների շարքում է Ադրբեջանում նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Կենտրոնական Ասիայի ու Կովկասի համալսարանի ինստիտուտի տնօրեն Ջոն Հոփկինս Սվանթե Կորնելան և այլոք: