Նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի Առաջին ատյանի դատարանի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 3-ի ԱԽ-3-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը`

ո ր ո շ ո ւ մ ե մ.

Դավիթ ԲԱԼԱՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:




Լրահոս