ՀԱՑԱԴՈՒԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսjանը երեկ անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Սուրենի մորից՝ Զվարթ Կիրակոսյանից: Հիշեցնենք, որ Ս. Կիրակոսյանը 2009-ի հունիսի 3-ին վատառողջ վիճակով զորակոչվել էր հայոց բանակ, ծառայության ընթացքում մի քանի անգամ ինքնակամ լքել զորամասը, որի համար մեղադրվում էր դասալքության մեջ: Դրա համար նրան դատապարտել էին 2 տարի 6 ամիս ազատազրկման: Իսկ երբ կալանավորվեց, շուրջ 60 օր հացադուլի մեջ էր՝ պահանջելով բուժել իրեն: Իսկ հիմա նա պահանջում է բուժում քաղաքացիական հիվանդանոցում եւ քրեական գործի վերանայում: Կալանավորի փաստաբան Գայանե Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ վճիռը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Դատական նիստը կկայանա հուլիսի 27-ին:




Լրահոս