Եվրոպայում հակամարտությունը կփլուզի համաշխարհային կարգ ու կանոնը. Սորոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը մտավախություն ունի, որ Եվրոպայում հակամարտությունը կփլուզի համաշխարհային կարգ ու կանոնը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Open Society Foundations-ի ղեկավարը նման հայտարարություն է արել փետրվարի 7-ին անվտանգության հարցերով Մյունխենի կոնֆերանսի ժամանակ:

«Ոչ հեռու անցյալում Եվրոպայում հակամարտություններ են սկսվել և դրանք սպառնում են համաշխարհային կարգ ու կանոնին, որը հաստատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- նշել է Սորոսը:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ «Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան՝ համաշխարհային կարգ ու կանոնի հանդեպ ոտնձգություն է»:




Լրահոս