Գյումրեցիների ակնկալած պատասխանը կասկածում եմ, որ կբավարարվի. Մարտուն Գրիգորյանը` դատախազի նամակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խոստացել էր, որ դիմելու է և այս պահի դրությամբ փաստորեն խոստումը կատարել է»: Անդրադառնալով ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումին` ուղղված ՌԴ գլխավոր  դատախազին, այս մասին նշեց ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

«Ուշ է, թե շուտ, այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ ի սկզբանե ասվում էր, որ պետք են համապատասխան փաստաթղթեր, որ դիմումը գրվի դատախազին», – նշեց նա:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան այս նամակից, Գրիգորյանը պատասխանեց. «Ամեն դեպքում այն պատասխանը, ինչ-որ ակնկալում են գյումրեցիները, մի քիչ կասկածում եմ, որ բավարարվի: Քննչական կոմիտեի ղեկավարի մոտ կարծես թե չկար այդ տրամադրվածությունը»:

Մեր այն դիտարկմանը, թե ռուսական լրատվամիջոցները սկսել են սպանութան մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ներկայացնել որպես խելագար, նա նշեց. «Չգիտեմ, թե Պերմյակովին խելագար ներկայացնելն ինչ կտա, ինչ չի տա: Ինքն իր պատիժը ստանալու է օրենքի ամբողջ խոստությամբ», – նշեց նա:




Լրահոս