ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը երեկվանից ներկայացել է բոլորովին նոր տեսքով: Նկատենք, որ պաշտոնական այդ կայքը նախագահի կայքից վերածվել է Սերժ Սարգսյանի անձնական կայքի. առաջին իսկ էջում նրա մեծադիր լուսանկարներն են՝ ամենատարբեր թեմաներով: Ու կայքի առաջին էջում ոչ մի խոսք Հայաստանի Հանրապետության, նրա խորհրդանիշների մասին. միայն Սերժ Սարգսյանն է ու Սերժ Սարգսյանը: Այլ կերպ ասած՝ անկախ Հայաստանում վերականգնվում են անձի պաշտամունքի, տոտալիտարիզմի տարիները:




Լրահոս