Քիչ առաջ Aravot.am-ը հաղորդեց, որ ահազանգ է ստացել, որ Տոլստոյի փողոցից՝ «Ծղոտների» մոտից, անհայտ անձինք առեւանգել են Արտակ Խաչատրյանին: Արտակը ակտիվորեն մասնակցել է շրջանառության հարկի վերաբերյալ հանրահավաքներին: Արտակի մտերիմներից մեկին հայտնի է դարձել, որ առեւանգողները եղել են դիմակավորված, երեք հոգի, ավտոմատներով, իսկ Արտակը եղել է ընկերոջ հետ, որին հրել գցել են:
Armlur.am-ը փորձեց կապ հաստատել Արտակի հարազատների հետ, ովքեր հայտնեցին, որ շտապում են դեպքի վայր. նրանց զանգահարել է անծանոթ աղջիկ և հայտնել, որ գտել է առևանգվածի հեռախոսը:
Տեղեկացնենք, որ Արտակ Խաչատրյանը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի շուրջ ծավալված շարժման ակտիվիստ է, ով Կառավարության շենքի առաջ տեղի ունեցած ակցիաների ժամանակ առաջնորդող դերակատարում էր ստանձնել: Նա հայտնել է, որ Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ է, գուցե նաեւ աշխատակից: