Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի՝ «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքի նախագծին եզրակացություն տալու հարցը: Եւ ահա կառավարությունը, ներկայացնելով նախագծի վերաբերյալ իր դիտողությունների ու առաջարկների շարքը, ցանկանում է անպայմանորեն դրական եզրակացություն տալ նախագծին: Ուշագրավն այն է, որ Գյումրու վերականգնման մասին այս նախագիծը Բալասանյանը գրեց Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու համատեքստում: Ու հիմա ՀՀԿ-ն ոչ միայն «լայք» է արել Սամվել Բալասանյանի թեկնածությանն այդ պաշտոնում, այլեւ՝ նրա նախագծին: Միայն թե հետաքրքիր է՝ Բալասանյանի ընտրվելու դեպքում ով է որպես համահեղինակ պաշտպանելու ու խորհրդարանում ներկայացնելու այս նախագիծը: Այլապես կստացվի, որ սա ընդամենը քարոզարշավ էր, այն էլ առանց բովանդակության:
«ԼԱՅՔ» Է ԱՆԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ