Առանց Ուկրաինայի շուրջ համաձայնության՝ պատերազմ կլինի. Օլանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզված չէ, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը, որը նրանք երեկ են անցկացրել Ֆրանսիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդի հետ, կտանեն հաջողության:

«Ըստ իս ու Ֆրանսիայի նախագահի՝ արժեր փորձել: Դա ամենաքիչը Ուկրաինայի հակամարտության մեջ ներքաշված մարդկանց հանդեպ մեր պարտքն է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսում:

Մյունխենում կոնֆերանսին ներկա է եղել նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Գերմանիայի կանցլերը նաև ընդգծել է, որ ցանկանում է, որպեսզի Եվրոպայում անվտանգությունը հաստատվի Ռուսաստանի հետ միասին, այլ ոչ թե ընդդեմ Ռուսաստանի:

Իր հերթին Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Մոսկվայում բանակցությունները վերջին հնարավորություններից մեկն  էր՝ Ուկրաինայի արևելքում պատերազմին վերջ դնելու համար:

«Կարծում եմ, որ դա մեր վերջին հնարավորություններից մեկն էր, ահա թե ինչու մենք նման նախաձեռնությամբ հանդես եկանք»,- ասլ է Օլանդը լրագրողներին:

«Եթե մենք չկարողանանք հասնել ոչ թե պարզապես փոխզիջման, այլ երկարատև խաղաղության համաձայնագրի, ապա մենք բոլորս լավ գիտենք, թե ինչ է մեզ սպասվում: Այն անուն ունի, և այն կոչվում  է պատերազմ»:




Լրահոս