«Մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի»:
Ցավալի է, բայց մեր պետության ղեկավարին թվում է, թե ինչպես աշխարհի զարգացած երկրներում, այնպես էլ Հայաստանում գրանցված հանցագործությունների բացահայտման համար իրավապահները ջանասիրաբար աշխատում են, եւ բոլոր մեղավորներն արժանի պատժի են ենթարկվում: Իհարկե, լավ կլիներ, որ այդպես լիներ, բայց… Ա՛յ եթե երկրի ղեկավարը դերվիշի շորեր հագներ ու շրջեր մարդկանց շարքերում, լավ կհասկանար, որ ինչպես սոցիալական վիճակից, այնպես էլ անարդարություններից դժգոհ մարդիկ լքում են մեր երկիրը: Նման իրավիճակում եթե գոնե մեղավորները պատժվեին, ապա հասարակությունը Սերժ Սարգսյանից ու նրա իշխանությունից այդչափ դժգոհ չէր լինի: