Ալվեսի գործակալը բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը պատրաստ է բանակցություններ վարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ` ամռանն այդ ակումբ տեղափոխվելու համար: Հիշեցնենք, որ կատալոնացիների հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի ավարտին և երկարաձգման շուրջ համաձայնութան չեն կարողանում հասնել:

Ինչպես հայտնում է The Express-ը, Ալվեսի գործակալ Դինորա Սանտանան կուղևորվի Մանչեսթեր, որպեսզի բանակցություններ անցկացնի անգլիական ակումբի ներկայացուցիչների հետ: Աղբյուրը վստահեցնում է, թե Լուի վան Գալը հետաքրքրված է Ալվեսով և ցանկանում է վերջինիս տեսնել իր ակումբում:




Լրահոս