
«Աշխարհն արագ է փոխվում, ավելի նախաձեռնող ենք դարձել»:
Երիտհանրապետականի չկապակցված, բայց մոտավորապես հասկանալի ձեւակերպման առաջին մասի հետ անշուշտ պետք է համաձայնել: Աշխարհն իրոք արագ է փոխվում, իսկ մենք չենք ուզում կամ չենք կարողանում պատկերացնել, որ 21-րդ դարում ենք: Այն, որ իշխանությունն ավելի նախաձեռնող է դարձել, միայն շարմազանովյան հարցազրույցներից է երեւում: Համենայնդեպս, ո՛չ մեր պետությունը, ո՛չ էլ ժողովուրդը չի զգում իշխանությունների նախաձեռնողականությունը: Այսինքն՝ աշխարհին հասնելու եւ համընթաց քայլելու ձգտումը չկա, հետեւաբար խոսել 21-րդ դարում տեղավորվելու մեր փորձերի մասին, մեղմ ասած, անհարմար է: