«Խիստ տպավորված եմ, որ ինչպես էին մարդիկ Արցախում գնում ընտրությունների»:
Եվրոպացիների կամ ամերիկացիների դասերը ՀՀ-ում գործող քաղուժերի համար ուսուցողական նշանակություն այդպես էլ չունեցան: Կարելի է կարծել, թե Արցախի փորձը հայրենի քաղուժերին պետք է սովորեցնի ընտրական գործընթացներն արդար կազմակերպելու սկզբունքները: Իհարկե, Արցախում ՕԵԿ-ի նման թեկնածու չի եղել, որ ձեռքի տակ եղած անպետք կամ պետքական իրերն աջ ու ձախ բաժանի: Տպավորություններն էլ, բնականաբար, այլ պետք է լինեին: Անկասկած հաճելի է, երբ քաղաքացին ոչ թե ջեմի ու մուրաբայի, այլ իր սրտի ու մտքի թելադրանքով է քվեարկում: Իհարկե, Շահգելդյանը պետք է տպավորվեր: