Բրիտանական thisisanfield.com-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` հնարավոր տրանսֆերին Դորտմունդի «Բորուսիա»-ից անգլիական «Լիվերպուլ»: Կայքը վերլուծել է, թե տրանսֆերի իրականացման դեպքում, որ դիրքում հանդես կգա 26-ամյա ֆուտբոլիստը:
«Հայ ֆուտբոլիստը կարող է հանդես գալ կիսապաշտպանության բոլոր դիրքերում և «Բորուսիա»-ում երբեմն նույնիսկ խաղում է եզրում: Եթե Բրենդան Ռոջերսը պահպանի 3-4-2-1 սխեման, ապա Մխիթարյանը կլինի երկու ենթահարձակվողներից մեկը:
«Լիվերպուլին» հարկավոր են խաղացողներ, ովքեր ակումբին կբերեն նոր մակարդակի: Ռոջերսն ամռանը կկորցնի Սթիվեն Ջերարդին և նրան հարկավոր կլինի նոր համալրում: Մխիթարյանն իր բարձր որակներով և մեծ փորձով կարող է լինել հենց այդ խաղացողը»,- գրում է կայքը: