Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը պահպանել են դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել են աշխարհի առաջատար ըմբիշների դասակարգման վարկանիշային նոր աղյուսակները: Մրցաշրջան- 2014-ի մեր հերոսները՝ հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ) ու Արթուր Ալեքսանյանն (98 կգ) իրենց քաշային կարգերում պահապանել են համապատասխանաբար 2-րդ և 1-ին տեղերը:

Իսկ ահա ազատ ոճի ըմբշամարտի 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն, ով անցած մրցաշրջանի մեծ մասում ապաքինվում էր վնասվածքներից, անցած ամսվա համեմատ 6 տեղով էլ է զիջել իր դիրքերը:

Ազատ ոճի ըմբշամարտ՝

59 կգ՝
1.Հակ Ջին Յոն, Հյուս. Կորեա:

61 կգ ՝
1.Ալեքսանդր Բոգոմոև, Ռուսաստան:

65 կգ՝
1.Սոսլան Ռամոնով, Ռուսաստան,
18.Դավիթ Սաֆարյան, Հայաստան:

70 կգ՝
1.Խետիկ Ցաբոլով, Ռուսաստան,
13. Գրիգոր Գրիգորյան, Հայաստան:

74 կգ ՝
1.Դենիս Ցարգուշ, Ռուսաստան:

86 կգ՝
1.Աբդուլռաշիդ Սադուլաև, Ռուսաստան:

97 կգ՝
1.Աբդուսալամ Գադիսով, Ռուսաստան:

125 կգ՝
1. Ակգուլ Թահա, Թուրքիա:

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ՝

59 կգ՝
1.Համիդ Սորյան, Իրան,
20.Կարեն Ասլանյան, Հայաստան:

66 կգ՝
1. Դավոր Ստեֆանեկ, Սերբիա,
15. Արամ Ջուլֆալակյան, Հայաստան,
17. Արտակ Մարգարյան,Ֆրանսիա:

71 կգ՝
1.Չինգիզ Լոբազանով, Ռուսաստան,
8.Վարշամ Բորանյան, Հայաստան:

75 կգ՝
1. Հյոն Վու Կիմ, Կորեա,
2.Արսեն Ջուլֆալակյան, Հայաստան,
19. Կարապետ Չալյան, Հայաստան:

80 կգ՝
1.Պետեր Բակշի, Հունգարիա:

85 կգ՝
1.Մելոնին Նումոնվի, Ֆրանսիա,
14.Մաքսիմ Մանուկյան, Հայաստան:

98 կգ՝
1.Արթուր Ալեքսանյան, Հայաստան:

130 կգ՝
1.Միջայն Լոպես Նունես, Կուբա

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն




Լրահոս