ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 405 ՍՈՒԲՅԵԿՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Փաստինֆո» լրատվական գործակալության՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական տեսչության կողմից 2012թ. կատարված ստուգումների արդյունքում վարչական իրավախախտումների համար քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տալու համար պատասխանատվության է ենթարկվել 405 սուբյեկտ: Իրավախախտումներ թույլ տված անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել են «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 9, 10, 11, 12, 12.2 հոդվածները, որոնք նախատեսում են վարչական պատասխանատվություն տուգանքի ձեւով:

Ա. Շ.




Լրահոս