Մյունխենում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 6-ին հանդիպեց իր նորվեգացի գործընկերոջը՝ Բորգե Բրենդեին։
Հայաստանի և Նորվեգիայի արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին` երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի կապակցությամբ, և պայմանավորվեցին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ դրանց առավել զարգացման ուղղությամբ։
Նախարարները մտքեր փոխանակեցին հրատապ միջազգային խնդիրների ՝ ուկրաինական ճգնաժամի, մերձավորարևելյան զարգացումների, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։
Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների հետ կապված հարցեր։
Գործընկերոջ խնդրանքով նախարար Նալբանդյանը պատմեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերի մասին՝ ներկայացնելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։