Հուլիսի 24-29-ին Յուրմալայում կայանալիք «Նոր ալիք-2012» երգի մրցույթն արդեն մեկնարկել է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը կներկայացնի երիտասարդ կատարող, «Հայ սուպերսթար» նախագծի մասնակից Սուրեն Առուստամյանը: Ի դեպ, նա մենակ չի մեկնել. հայկական պատվիրակությունն ու շոու բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ նրա հետ են: Սուրենին աջակցելու համար Հայաստանից կմեկնեն նաեւ հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, երգչուհի Սոֆի Մխեյանը, երգիչ Անդրեն: Ինքը՝ Սուրենը, բավականին մարտական է տրամադրված: Մրցութային օրերը երեքն են` հուլիսի 25, 26, 29: Առաջին մրցութային օրը մասնակիցները կներկայացնեն միջազգային հիթ: Սուրեն Առուստամյանը կկատարի Էրիկ Քլեփթոնի «Change The World» երգը: Մրցույթի երկրորդ օրը կկատարեն երկրի հիթը: Սուրենը որպես երկրի հիթ ընտրել էր «Ով սիրուն, սիրուն» երգը, որը, սակայն, ժյուրին փոխել է, այդ իսկ պատճառով հուլիսի 26-ին նա կկատարի Ավետ Բարսեղյանի գրած եւ Անդրեի կատարած «Իմ սերը քեզ» երգը: Իսկ երրորդ մրցութային օրը` հուլիսի 29-ին, մեր մասնակիցը կկատարի Brandon Stone-ի «Next to you» երգը:
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԵՆԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ