Երգչուհի Ալլա Պուգաչովան հերքել է լուրերն այն մասին, թե ինքը կտակ է կազմել: Օրեր առաջ ռուսական լրատվամիջոցներից մեկը գրեց, որ պրիմադոննան կտակ է կազմել, որտեղ միայն նրա դստեր եւ մեծ թոռան՝ Նիկիտայի անունն է: Պուգաչովան էլ կատակով ասել է՝ եթե երբեւէ նման փաստաթուղթ կազմեր, գոնե ինքը տեղյակ կլիներ դրա մասին. փաստորեն, սկզբում լրատվամիջոցներն են իմանում, հետո ինքը: Երգչուհին պարզապես ժպտացել է՝ լսելով իր կեղծ կտակի մասին լուրերը, ու հավելել. «Ես այնքան էլ հիմար չեմ, ժառանգությունս էլ այդքան քիչ չէ, մտածելու բան ունեմ»: Ի դեպ, Պուգաչովայի կարողության իրական չափը ոչ ոք չգիտի: Սակայն անգամ մոտավոր հաշվարկներով այն բավական պատկառելի է՝ հինգսենյականոց բնակարան Արբատում, երկհարկանի տուն Իստրայում, անշարժ գույք Մայամիում, ներկայացուցչական դասի հինգ մեքենաներ, մասնաբաժին զանազան բիզնես-նախագծերում եւ այլն:
ՄՏԱԾԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ