ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկացած պոլիկլինիկայում բոլոր բժիշկները (մաշկաբան, գինեկոլոգ, սրտաբան) հիվանդներին սպասարկում են անվճար, իհարկե, թերապեւտի նշանակումից հետո: Բայց հոգեթերապեւտի մոտ «կոնսուլտացիա» անցնելու համար պարտադիր պետք է վճարել 5.000 դրամ: Ո՞վ է այդ սակագինը որոշել, ու ինչո՞ւ դա էլ անվճար չէ, կամ կարող էր գոնե մի քիչ ավելի մատչելի լինել (գոնե 1000 կամ 2000 դրամ):

Մարինա Սանթրոսյան, 70 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում). Ինչ վերաբերում է հոգեթերապեւտի խորհրդատվությանը, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում տվյալ ծառայությունը չի իրականացվում:
Տեղեկացնում եմ նաեւ, որ վճարովի ծառայությունների գները սահմանվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշական կազմակերպությունների կողմից՝ համաձայնեցնելով իրենց հիմնադրի հետ, Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ մարզերում՝ համապատասխան մարզպետարանի հետ:

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Տ. Մարտիրոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ վճարովի ծառայությունների գները համաձայնեցվում են տեղական կառույցների հետ, այսուհանդերձ, արդեն առիթ ունեցանք ասելու, որ դրանք խիստ տարբեր են, եւ շուկայական մրցակցությունը նաեւ գնային հավասարություն է ենթադրում:




Լրահոս