
Հուլիսի 30-ին ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի “Պռոշյանի կոնյակի գործարանի” ներսում այրվում է շինություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Նախնական տվյալներով՝ այրվել են ստվարաթղթե արկղեր: