Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից երեկ թերթի թղթակիցը հետաքրքրվել է` ճի՞շտ են այն լուրերը, որ ՀՀԿ-ն առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում չի սատարի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին: Թերթի հիշեցմամբ`վերջինս Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքւսյին կուսակցությունից է, որը լուծարվել է և ընդգրկվել ԲՀԿ կազմում: ,Պետք չի կանխատեսումներ անել, երբ քննարկումները կլինեն, ես կասեմ: Ի՛նչ կապ ունի, թե ինչ կուսակցության անդամ է: Նախորդ անգամ Հանրապետական կուսակցությունը պաշտպանել է Մարտիրոսյանի թեկնածությունըե: Թերթի դիտարկմանը, թե էական չէ՞, որ նրա անունը տարբեր քրեական գործերով է շրջանառվում, Ռ. Գրիգորյանն ասել է, թե կոռեկտ չի համարում հարցը, և հավելել. ,Նման հարցերով կարող եք իրավապահներին դիմել, ես նման տեղեկատվություն չունեմե:
Հրապարակ. Գավառի քաղաքապետի թեկնածուի հարցում դեռ որոշում չկա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ