Կասյան փողոցի խանութները մեկը մյուսի հետևից փակվում են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գրեթե բոլոր կառավարությունների ղեկավարները մշտապես խոստացել են անել ամեն ինչ` փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու եւ մեր երկրում միջին խավ ձեւավորելու համար: Անցած քսան տարիներին բազմաթիվ ծրագրեր, հայեցակարգեր, ռազմավարություններ են մշակվել, որոնց արդյունավետությունը, սակայն, եղել է զրոյական: Իսկ վերջին տարիներին փոքր ու միջին բիզնեսը պարզապես մի կերպ է գոյատեւում, եւ այսօր անգամ հարաբերականորեն բարեկեցիկ մայրաքաղաքի խանութները մեկը մյուսի հետեւից փակվում են:

Վերջերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ հրապարակեց այն մասին, որ 2014թ-ի հունվար-դեկտեմբերին մեր հանրապետությունում գործել է 12 հազար 786 խանութ, ինչը 2013 թվականի համեմատ ավել է 134-ով: ԱՎԾ-ի տվյալներով՝ 2014թ-ին ավելացել են խոշոր եւ գերփոքր ու միջին համարվող խանութները: 2014 թվականին 2013-ի համեմատ խոշոր խանութները 8-ով ավելացել են. դրանք կազմում են 163: Գերփոքր խանութներն ավելացել են 157-ով եւ դարձել են 11 հազար 754, իսկ միջին խանութներն ավելացել են 10-ով՝ դառնալով 168:

Այնուամենայնիվ, ԱՎԾ-ն նույնպես արձանագրել է, որ փոքր համարվող խանութների թիվը պակասել է: Եթե Հայաստանում 2013թ-ին գործել է 744 փոքր խանութ, ապա 2014թ-ին դրանք 43-ով պակասել են: Փաստորեն տնտեսական անմխիթար իրականությունն այնքան ակնհայտ է դարձել, որ անգամ պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում կեղծել կամ թաքցնել այն:

Մեզանից յուրաքանչյուրն էլ այսօր շատ է հանդիպում փակվող, վարձով տրվող կամ լիկվիդացիոն գներ առաջարկող խանութների: «Ժողովուրդ»-ի ֆոտոշարքն ասվածի լավագույն ապացույցն է: Այս լուսանկարներն արվել են Երեւանի ամենակարճ Կասյան փողոցում՝ քաղաքի բանուկ հատվածում, որը թեժ խաչմերուկային հանգույց է համարվում: Այս հատվածը համեմատաբար բարվոք սոցիալական պայմաններ ունեցող բնակիչներով առանձնացող թաղամաս է համարվում:

Բայց արի ու տես, որ անգամ այս փողոցի խանութներում՝ սկսած մթերքից, ավարտած հագուստով, ոչինչ չի վաճառվում: Խանութների սեփականատերերը, ովքեր մեծ դժվարությամբ են ձեռք բերել տարածքները, աշխատացրել դրանք, այսօր մեծ դառնությամբ ստիպված են տարածքը վաճառելու կամ վարձով տալու ցուցանակներ կախել:

xanut

xanut2

xanut3

xanut5

xanut6

xanut9

 

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս