Հրապարակ. Գեղարվեստի ակադեմիայում հարուցված գործը կաշառակերության փաստի առթիվ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի գեղարվեստի ակադեմիայում կաշառակերության փաստի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով` 311 (կաշառք ստանալ) և 313 (կաշառքի միջնորդություն): Ոստիկանության լրատվականից թերթին ասել են, որ քրեական գործը հարուցվել է փաստի կապակցությամբ, և առաջիկայում նոր միայն ի հայտ կգան մեղավորների անունները: Թերթը նշում է, որ այս գործում ներքաշված են ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանը և դեկաններից մեկը: Ռեկտորը` Արամ Իսաբեկյանը, չէր հերքել տեղեկությունը, բայց հրաժարվել էր որևէ բան ասել: Գործը Քննչական գլխավոր վարչության վարույթում է:




Լրահոս