ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Երեկ ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ գործարար Հակոբ Հակոբյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է բերվել ձեռնաշղթայված՝ օպերատիվ հետախուզության վարչության մի քանի դիմակավորված ծառայողների ուղեկցությամբ: Դատական նիստը տեղի է ունեցել դռնփակ՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Տարիներ առաջ վաճառել եմ ավտոմեքենաս: Հիմա, երբ քաղաքում տեսախցիկներ են տեղադրված, ավտոմեքենայիս գնորդի վարորդական խախտումները տուգանքների տեսքով գալիս են իմ հասցեին: Դիմել եմ ոստիկանություն, ինձնից պահանջում են վաճառքի նոտարական պայմանագիրը, որը կորցրել եմ: Հնարավո՞ր չէ ֆիքսել տվյալ մեքենայի պետհամարանիշը եւ հենց վարորդին հրավիրել ոստիկանություն: Խնդրում եմ՝ պարզաբանեք:

Մանվել Գեղամյան (29 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:
Եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը հայտարարում է, որ վաճառել է այն, ապա վերը նշված նորմի ուժով պարտավոր է ներկայացնել գործարքը հաստատող պատշաճ ապացույց՝ տրանսպորտային միջոցի առքուվաճառքի պայմանագիր: Եթե քաղաքացին կորցրել է պայմանագրի իր օրինակը, ապա դրա պատճենը կարող է ստանալ համապատասխան նոտարական գրասենյակից, ինչը եւս կհամարվի պատշաճ ապացույց:
Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշով վարորդի ինքնությունը պարզելուն, ապա դա հնարավոր չէ, քանի որ հաշվառման համարանիշները հատկացվում են սեփականատիրոջը եւ հաշվառման տվյալներում գրանցվում են միայն նրա մասին տեղեկություններ:
Խորհրդատվության կարգով հայտնենք, որ տրանսպորտային միջոցի փաստացի տնօրինողի տվյալները սեփականատերը կարող է ճշտել ԱՊՊԱ կենտրոնական բյուրոյից:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. տեղի է ունեցել ավելի քան 3300 ճանապարհատրանսպորտային պատահար: Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների հիման վրա բյուջե է մուտքագրվել մոտ 3 մլրդ դրամ, իսկ տեխնիկական սարքավորումներով` 8.5 մլրդ դրամ: Տեսախցիկների եւ արագաչափերի արձանագրած խախտումների դեմ վարորդների բողոքները բազմաթիվ են, քանի որ համակարգի անկատարության պատճառով նրանք հայտնվում են բազմաթիվ գլխացավանքների մեջ` չհաշված նրանց կրած ֆինանսական տույժերը: Եվ որքան էլ փորձ է արվում բարեփոխել առկա կարգը, այդուամենայնիվ, այն ծառայեցվում է առավելապես որոշ անձանց նեղ շահերին:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանեք՝ հողի հարկի եւ գույքահարկի մասով ի՞նչ արտոնություններ են գործում:

Վարդան Մելքումյան (33 տարեկան, վիրաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գույքահարկի մասով եւ հողի հարկի մասով արտոնությունները սահմանված են համապատասխանաբար «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 10 եւ 11-րդ հոդվածներով:

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գույքահարկվող օբյեկտներ են համարվում նաեւ փոխադրամիջոցները: Ի գիտություն մեր քաղաքացիների՝ հավելենք նաեւ, որ մինչեւ 3 տարվա վաղեմության փոխադրամիջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100%-ով: 3 տարուց ավել վաղեմության փոխադրամիջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50%-ը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու հիմք է ընդունվում փոխադրամիջոցի թողարկման տարեթիվը:




Լրահոս