Առատ ձյան պատճառով Մոսկվայի օդանավակայաններում 75 թռիչք է հետաձգվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի օդանավակայաններում ձյան առատ տեղումների պատճառով տասնյակ թռիչքներ են հետաձգվում: Ինչպես նշված է «Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում, ներկա դրությամբ  43 թռիչք է հետաձգվել։ Մեկ ժամանող թռիչք չեղարկվել է:

«Դոմոդեդովո» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում հետաձգված է 10 թռիչք, ինչպես նաև 11 ժամանող թռիչք: Մեկ ժամանող և մեկ մեկնող թռիչք չեղարկվել են:

«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է մեկ մեկնող թռիչք և 7 թռիչքի ժամանումը:




Լրահոս