Փետրվարի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Խորվաթիայի արտգործնախարար Վեսնա Պուսիչին։
Նախարարները անդրադարձան տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, կարևորեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը։
Նախարար Նալբանդյանը Վեսնա Պուսիչին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։
Երկխոսությունը շարունակելու նպատակով նախարար Պուսիչը Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Խորվաթիա։