Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին hուլիսի 30-ին ժամը 22-ի սահմաններում ավտոմեքենան ընկել է ճամփեզրի ջրատար առուն, այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Կարապետյանին պատկանող “Ֆոլքսվագեն” մակնիշի 13 ՕԼ 103 պ/հ ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւկելի հատվածից եւ մասամբ հայտնվել Մարամարիկ գետում։
Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված: