
Մոսկվայում կողոպտել են երգիչ Վալերի Լեոնտեւի բնակարանը։ Այդ մասին ոստիկանությանը հայտնել է Լեոնտեւի արտ-տնօրենը՝ նշելով, որ գողության պահին երգիչը գտնվում էր Յուրմալայում՝ “Նոր ալիք” փառատոնին։ Նրա բնակարանից, նախնական տվյալներով, կողոպտիչները տարել են փողով եւ թանկարժեք իրերով լի 2 անկիզելի պահարան։ Գողոնի արժեքը մոտ 5 մլն ռուբլի է։