2013 թ. դեկտեմբերին պետական համակարգում միջին աշխատավարձը եղել է 169.157 դրամ, իսկ 2014 թ. նույն ամսում կազմել է 189.883 դրամ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:
Նույն ծառայության տվյալների համաձայն, ոչ պետական համակարգում աշխատաողների միջին ամսական աշխատավարձը 2013 թ. 232.406 դրամի փոխարեն 2014 թ. կազմել է 246.914 դրամ: Միջին ամենաբարձր աշխատավարձը վճարվում է Սյունիքի մարզում՝ 201 հազար, Երևանում ՝ 182 հազար դրամ, երրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 147 հազար: Ըստ տվյալների, ամենացածր աշխատավարձերը Արագածոտնի և Շիրակի մարզերում են՝ համապատասխանաբար 116 հազար և 119 հազար: